Որոնում
  • English
  • (0)

    Ի՞նչ  է Teli-ն 

    Teli-ն   տան   ձևավորման  պարագաների    և  նորաձև   աքսեսուարների   հայկական  ապրանքանիշ  է,  որոնք  պատրաստվում  են  միմիայն   բարձրակարգ կտորներով  և թելերով: Teli  ապրանքանիշի  ստեղծման  հիմքում  ընկած  արժեքները  առավել հստակ  հասկանալու  համար  առաջարկում  ենք  ծանոթանալ  մեր  ստեղծման պատմությանը և աշխատանքի հիմնական սկզբունքներին:  

    Նպատակը

    Teli ապրանքանիշի ստեղծման առաջին իսկ օրվանից մեր թիմն իր առջև դրեց մի նպատակ՝ օգտագործելով ոլորտի լավագույն հայ մասնագետների փորձն ու ունակությունները՝ ստեղծել մի ապրանքանիշ, որը հպարտությամբ կկրի ՛՛Արտադրված է Հայաստանում՛՛ մակնանշումը՝ միևնույն ժամանակ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան որակային և ոճային հատկանիշներ: 

    Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

    Ստեղծի՛ր քո երազանքի աշխատանքը և դու ոչ մի օր ստիպված չես լինի աշխատել! Հենց այս մտքից վարակվելով, 2014 թ. Երկու երիտասարդ աղջիկ՝ մանկության ընկերուհիներ, թողնում են իրենց հիմնական աշխատանքը և ամբողջ ուժն ու եռանդը ներդնում իրենց երազանքի աշխատանքի ստեղծման մեջ: Նրանք համոզված էին, որ հնարավոր է մնալ և ստեղծագործել հարազատ երկրում՝ միևնույն ժամանակ սիրելի զբաղմունքը վերածելով իրական աշխատանքի: Իսկ ի՞նչ էր դրահամար անհրաժեշտ՝ աշխատասիրություն, անկոտրուն կամք, հավատ և շատ մեծ սեր երազանքի նկատմամբ! Ամիսների աշխատանքից հետո՝ 2015 թ. ապրիլին, ստեղծվում է Teli ապրանքանիշը՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել տեքստիլային դեկորների և աքսեսուարների արտադրությունը:

    Հիմնական սկզբունքները

    Բնական բարձրակարգ նյութերից պատրաստված մեր յուրահատուկ իրերը ստեղծվում են շատ քիչ քանակությամբ, հմուտ մասնագետների ձեռքի աշխատանքի արդյունքում, ինչի շնորհիվ մենք ապահովում ենք բարձրորակ և չկրկնվող դիզայն:

    Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ նյութերի և ծառայությունների բացը հնարավորինս փորձում ենք լրացնել տեղի մասնագետների ներուժի շնորհիվ՝ հրաժարվելով նույնը՝ արտասահմանից հեշտ և արագ պատվիրելու փորձից: Իսկ եթե չկա նման հնարավորություն, մենք ընտրում ենք արտասահմանյան լավագույն նյութերը՝ գիտակցելով, որ դա վերջնական բարձր արդյունքի կարևորագույն գրավականն է: Teli - ի կողմից օգտագործված բարձրակարգ նյութերը ներմուծվում են Եվրոպայից և ԱՄՆ-ից բացառապես մեր ընկերության պատվերով, ինչի շնորհիվ մեր արտադրանքը էլ ավելի է առանձնանում շուկայում:

    Որակ

    Teli-ի կողմից ստեղծված յուրաքանչյուր ապրանքատեսակի որակային բարձր հատկանիշները մեր գլխավոր արժեքն է: Յուրաքանչյուրն, ով դառնա մեր հաճախորդը, պետք է հպարտությամբ օգտագործի Հայաստանում Teli ապրանքանիշի կողմից ստեղծված արտադրանքը:

    Teli-ի ոճը

    Գեղեցկությունը պարզության մեջ է՝ հենց սա է եղել մեր ապրանքանիշի ստեղծման ժամանակ գլխավոր միտքը: Մենք օգտագործում ենք առավելապես բնական բաղադրություն ունեցող կտորներ և թելեր՝ բամբակ, վուշ, բուրդ, որոնք լավագույնս են ստեղծում տաք և փափուկ միջավայր:

    Մենք համոզված ենք՝ երջանկությունը շատ փոքր դետալների մեջ է, որոնք հաճախ աննկատ են մնում: Մեր թիմն իր ստեղծած պարզ, ջերմություն հաղորդող իրերի շնորհիվ մի փոքր երջանկություն է փորձում փոխանցել իր յուրաքանչյուր հաճախորդին: